Ծննդյան թիվը՝ 1965թ. մայիսի 28
Կրթություն՝ 1982-1987թթ.- Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ, տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետ, ինժեներ;
2002թ. Զ. Մարշալի անվան Անվտանգության խնդիրների Եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպված «Հարավային Կովկասի տարածաշրջանային ճգնաժամերի կառավարում» թեմայով սեմինար;
2004թ. ՆԱՏՕ-ի Պաշտպանության քոլեջի կողմից բարձրաստիճան դիվանագետների համար կազմակերպված «ՆԱՏՕ-ի վաղվա օրը» խորագրով դասընթաց (Հռոմ);
2008թ. Միջազգային մաքսանենգության կանխարգելման ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթաց (Գերմանիա)
2009թ. Ջորջիա նահանգի համալսարանի Արտահանման Վերահսկման Ակադեմիայի միջազգային առևտրի անվտանգության կենտրոնում կազմակերպված արտահանման վերահսկման քաղաքականությանը, միջազգային զարգացումներին և իրավական համակարգմանը նվիրված դասընթաց (ԱՄՆ)
2015թ. «Սահմաններ չճանաչող սպառնալիքները փոխկապակցված աշխարհում» խորագրով դասընթաց (Վաշինգտոն, ԱՄՆ
2015թ. «Միջազգային քրեական իրավունք» թեմայով դասընթաց (Մոսկվա)
Աշխատանքային գործունեություն` 1992-1994թթ.- ՀՀ ԱԳՆ գործերի կառավարչության 1-ին կարգի մասնագետ;
1994-1994թթ.- ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության կցորդ;
1994-1995թթ.- ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության սպառազինությունների վերահսկման բաժնի երրորդ քարտուղար;
1995 –1997թթ.- ՀՀ ԱԳՆ միջազգային կապի խմբի ղեկավար;
1997-1998թթ.- ՀՀ ԱԳՆ կենտրոնական գրասենյակի վարիչ;
1998-2001 թթ.- Ավստրիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար;
2001-2002թթ.- ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի առաջին քարտուղար;
2002-2003թթ.- ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչի պաշտոնակատար;
2003-2005թթ.- ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ;
2005-2008թթ.- ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական;
2008-2011թթ.- ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ խնդիրների բաժնի վարիչ;
2011-2015թթ.- Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության խորհրդական;
2015-2020թթ.- ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական, ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պարտականությունները կատարող;
2020-2025թթ.- ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ;
2025-2026թթ.- ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ:
2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
Դիվանագիտական աստիճան` արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:
Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն:
Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Ուզբեկստանի Հանրապետություն (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
2026թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան