Ծննդյան թիվ և վայր՝ 1959թ. մայիսի 28, ք․ Խանլար, Ադրբեջանական ՍՍՀ
Կրթություն՝ 1998թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, մասնագիտությունը` միջազգային հարաբերությունների մասնագետ
1985թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, մասնագիտությունը` լեզվաբան
Քաղաքական գիտությունների թեկնածու: Հակամարտությունների կարգավորման և միջազգային հարաբերությունների շուրջ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային համաժողովներում:
Աշխատանքային գործունեություն՝
1978թ. Մանկավարժ Աբովյանի շրջանի Բալահովտի N1 մանկապարտեզում
1983-1984թթ. Լաբորանտ Օրջոնիկիձեի ժողկրթբաժնում
1986-1988թթ. Տեսուչ Պոլիտեխնիկական ինստիտուտի օտարերկրյա ուսանողների դեկանատ, միաժամանակ դասավանդել է «Ռուսաց լեզու օտարերկրացիների համար» ամբիոնում
1988-1994թթ. Տեսուչ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների բաժնում
1994-1998թթ. Տնօրեն «Իմաստասեր» կազմակերպության արտաքին տնտեսական գծով
2001-2002թթ. Դասախոսական աշխատանք Մոսկվայի տարբեր ԲՈւՀ-երում
2002-2010թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռեֆերենտ
2010-2013թթ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդական
2013-2019թթ. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)
2014-2019թթ. Ֆիլիպիններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)
Օտար լեզուներ`
Ռուսերեն և անգլերեն
Ընտանեկան դրություն`
Ունի երկու որդի:
Ֆիլիպինների Հանրապետություն (նստավայրը՝ Հանոյ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն)
2014-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
2013-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան