Գագիկ Շահբազյան

Ծննդյան թիվ՝ հուլիսի 27, 1955թ․

Կրթություն՝  1972-1977թթ.  Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, գյուղատնտեսության մեքենայացում

1984թ.  շնորհվել է «Տեխնիկական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1977-1985թթ. ԽՍՀՄ գյուղմեքենաշինության նախարարության «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ, կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ, ավագ գիտաշխատող

1985-1987թթ. ՀԽՍՀ պետագրոարդի ԱԱՀ կառավարման հայկական հանրապետական բարձրագույն դպրոց, գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր

1987-1989թթ.  ՀԽՍՀ պետագրոարդի գիտական ապահովման գլխավոր վարչություն, վարչության պետի տեղակալ

1989-1991թթ.  ՀԽՍՀ պետագրոարդի ԱԱՀ գիտական ապահովման հանրապետական կենտրոն, նախագահի առաջին տեղակալ

1991թ. ՀՀ Էկոնոմիկայի պետական կոմիտե, խախագահի տեղակալ

1991-1993թթ. ՀՀ կառավարություն, պետական նախարար, գյուղատնտեսության նախարար

1995-1996թթ.  ՀՀ կառավարություն, ԱՊՀ-ի, ԵՄ և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար

1996-1997թթ.  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

1996-1997թթ.  համատեղության կարգով նշանակվել է նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

08.01.1996թ.  շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան

1997-1999թթ.   ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

1999-2000թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարար

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Աշխատանքային գործունեությունը

Ռուսաստանի Դաշնություն
1997-1999թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
1996-1997թթ. Մշտական ներկայացուցիչ