Ծննդյան թիվ և վայր՝ 1973թ․, ք․ Ստեփանակերտ
Կրթություն՝ 1989թ․ Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոց
1989-1994թթ․ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ՝ «Տնտեսության պետական կարգավորում» մասնագիտություն
1997թ․ Հայաստանի Ամերիկյան համալսարան, քաղաքագիտության ֆակուլտետ
1998թ․ Կենտրոնական-եվրոպական համասլարան (Բուդապեշտ), միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
2005թ․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2013թ․ ստացել է դոցենտի գիտական կոչում։
2018թ․ դոկտորական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում և ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն՝
1998-1999թթ․ Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչության երկրորդ քարտուղար
2000-2001թթ․ ԱՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ
2001թ․ մայիս-դեկտեմբեր ԱՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետ
2001-2005թթ․ ԱՀ Նախագահին կից պլանավորման խումբ
2005-2007թթ․ ԱՀ Նախագահի օգնական
2007-2013թթ. ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ
2013թ․ դեկդեկտեմբերի 28-ին նշանակվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2019թ․ փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել է կուսակցության նախագահ:
2020թ․ մայիսի 26-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին հարցերով խորհրդական:
2021-2023թթ. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
Այլ գործունեություն՝
Իրականացնում է դասախոսական գործունեություն Արցախի պետական համալսարանում, որտեղ դասավանդում է աշխարհաքաղաքականություն, քաղաքագիտություն և մի շարք այլ առարկաներ։ ԱՀ գրողների միության անդամ է։
Հեղինակ է 7 մենագրությունների և մոտ 300 հրապարակումների, այդ թվում՝ տասնյակ գիտական հոդվածների, որոնք պտագրվել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք առաջատար գիտական հրատարակություններում։
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ՝
Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ունի երկու երեխա։
Մենագրություններ՝
Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, Ստեփանակերտ, 2007 թ., 144 էջ
Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը XVIII դարի արցախյան դիվանագիտության համատեքստում, Երևան, 2007 թ., 120 էջ. Վերահրատարակվել է Ստավրոպոլում 2008թ.
Չինաստանի աշխարհաքաղաքականությունը ժամանակակից փուլում՝ մի քանի ուղղություններ և ձևեր, Երևան, 2010 թ., 352 էջ
XX դարի վերջի և XXI դարի սկզբի Չինաստանի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Հյուսիսային Մերձկասպյան տարածաշրջանում, Մոսկվա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, 2013 թ. 328 էջ
Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ, Երևան, 2015 թ., 110 էջ
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը, Մոսկվա-Երեւան, 2019 թ., 168 էջ
Ադրբեջանի աշխարհաքաղաքական պատմություն, Հատոր 1. Պատմականից մինչեւ նոր, Թել-Ավիվ-Մոսկվա 2020թ. 396 էջ /լույս է տեսել Կլիմ Դավըդով մականվան տակ/
Ադրբեջանի աշխարհաքաղաքական պատմություն / մեթոդական ձեռնարկ պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրանտների համար /, Ստեփանակերտ, 2014թ., 64 էջ