Հովհաննես Մանուկյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1971 թ. դեկտեմբերի 14, ք․ Գյումրի

Կրթություն՝ 1989-1994 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1993 -1995 թթ. աշխատել է որպես ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնական 

1995 թ. ընդգրկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։ 

1995–1997 թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։ 

1996–1999 թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ արդարադատության  նախարարությունում:

1998թ. ընդգրկվել է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։ 

1999–2001 թթ. ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ

2001–2005 թթ. Տնտեսական դատարանի նախագահ

2005–2008 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ

2011-2014թթ․ Վրաստանում ՀՀ դեսպան

2014-2015թթ․ ՀՀ արդարադատության նախարար

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Վրաստան
2011-2014թթ. Արտակարգ և լիազոր դեսպան