Տիգրան Մկրտչյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1978թ. մայիսի 29, ք․ Երևան

Կրթություն՝  1995-1999թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի բակալավրիատ

1999-2001թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրա

2003-2004թթ. Քեմբրիջի Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա (Չիվնինգ կրթաթոշակառու), Մեծ Բրիտանիա

2001-2004թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրա

 2011-2014թթ. Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հայցորդություն

Քաղաքական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն՝

2005-2006թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական

2006 -2008թթ. Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ, ՀԿ,գործադիր տնօրեն

2007-2010թթ. Եվրոպական Կայունության Նախաձեռնություն հասարակական կազմակերպության հայաստանյան վերլուծաբան

2010 -2014թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական

2010-2014թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պարտականություններ կատարող

2014թ-ից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի, համաշխարհային պատմության ամբիոնի հրավիրյալ դասախոս

2013-2016թթ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պաշտոնակատար

2016-2021թթ. Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում ՀՀ դեսպան

2021թ. սեպտեմբերի 13-ից Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)

2022թ. մարտի 17-ից համատեղության կարգով Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)

2022թ. մայիսի 27-ից համատեղության կարգով Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)

Պարգևներ՝

2015թ.  պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ Ջոն Կիրակոսյանի անվան մեդալով:

2016թ.  պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2018թ.  պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի պատվո մեդալով:

Դիվանագիտական աստիճան`

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի 3 որդի և 1 դուստր։

Աշխատանքային գործունեությունը

Ալբանիայի Հանրապետություն (նստավայրը՝ Աթենք, Հունաստանի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Կիպրոսի Հանրապետություն (նստավայրը՝ Աթենք, Հունաստանի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Հունաստանի Հանրապետություն
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Էստոնիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն)
2016-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լիտվայի Հանրապետություն
2016-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լատվիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն)
2016-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան