Միքայել Մինասյան

Ծննդյան թիվ ՝ հոկտեմբեր, 1977թ․

Կրթություն՝  1993-1996թթ. Իտալական գիտական բակալավրիատ, ”Մուրատ-Ռաֆայելյան” վարժարան, Վենետիկ, Իտալիա 

1996-2000թթ. Մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ), Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն, Տրիեստեի համալսարան, Գորիցիայի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին, Իտալիա

2001-2004թթ. Ասպիրանտուրա, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն՝

1999- 2000թթ. Տրիեստեի համալսարան, Գորիցիայի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին, Իտալիա Ծրագրի ղեկավար` ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետների համար մասնագիտական ուսուցում, կազմակերպված Իտալիայի ԱԳՆ հետ համատեղ

1999-2002թթ. Եվրոպական խորհրդարանի անդամ Դեմետրիո Վոլչիչի աշխատակազմ, Եվրոպական խորհրդարանի ԵՄ հարավային Կովկաս պատվիրակության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարան, Բրյուսել, Ստրասբուրգ ԵՄ հարավային Կովկաս հարաբերությունների գծով խորհրդական

2000-2003թթ. Հայաստանում Միջազգային Եվրոպական շարժման նախապատրաստական հանձնաժողով, Հայաստանում Եվրոպական շարժման հիմնադիր և տնօրեն

2005-2013թթ.  Սան Մարինոյի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Հայաստանում

2007- 2008թթ. ՀՀ Վարչապետի աշխատակազմ Վարչապետի ավագ օգնական

2008- 2012թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

2013-2018թթ․ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

2014-2018թթ․ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

2017-2018թթ․ Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

Պարգևներ՝

2015թ. մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

2016թ. մարտի 16-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:

2016թ. հոկտեմբերի 24-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ վարպետի կողմից պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի Մեծ Սպայի Խաչով

2017թ. դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահի կողմից պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար Մեծ Խաչով

2018թ. ապրիլի 5-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Օտար Լեզուներ՝

Ռուսերեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն

Աշխատանքային գործունեությունը

Պորտուգալիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վատիկան, Վատիկան Քաղաք-Պետություն)
2016-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ (նստավայրը՝ Վատիկան, Վատիկան Քաղաք-Պետություն)
2013-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Վատիկան Քաղաք-Պետություն
2013-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան