Տիգրան Սարգսյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1960 թ. հունվարի 29, ք. Վանաձոր

Կրթություն՝ 1977-1978 թթ.  ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան

1978-1980 թթ.  ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ

1980-1983 թթ. ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ

1983-1987 թթ.  Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

1994 թ. ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ

1996-1997 - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:

 Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Աշխատանքային գործունեություն՝

1987-1990 թթ. Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար

1988-1993 թթ. Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ

1990-1991 թթ. տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր

1990-1995 թթ.  ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ

1993-1994 թթ. Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում

1995-1998 թթ.  Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ

1995-2008 թթ. Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն

1998-2005 թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

2005-2008 թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)

2005-2007 թթ. Միջպետական բանկի խորհրդի նախագահ

2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ 2012 թ. հունիսի 2 - ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: 2013թ. ապրիլի 19 - 2014թ ապրիլի 13 - ՀՀ վարչապետ:

2014-2016թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Պարգևներ և կոչումներ՝ 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

«Անանիա Շիրակացի» մեդալ

Դիվանագիտական աստիճան՝

արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի։

Աշխատանքային գործունեությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան