Էդգար Ղազարյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1975 թ. հոկտեմբերի 20, ք․ Վայք

Կրթություն՝  1993-1998թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ

1998-2001թթ.  Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

2006-2007թթ. Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց

2009-2010թթ.  Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոց

Աշխատանքային գործունեություն՝

1998-1999թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ

1999-2000թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ

2000-2001թթ. Եվրոմիության Tacis կազմակերպության «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների» ծրագիր, կառուցվածքային բարեփոխումների փորձագետ

2001-2002թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ

2002-2003թթ. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, մարքեթինգի գծով տնօրեն

2003-2007թթ. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, նախագահի խորհրդական

2008-2011թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն

2011-2012թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան

2012-2014թթ. ՀՀ Վայոց ձորի մարզպետ

2014-2018թթ․ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան (նստավայրը` Վարշավա)

2019-2020թթ․ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Դիվանագիտական աստիճան՝  

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Պարգևներ՝  

2012թ․ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2010թ․ պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով՝ Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար:

2017թ․ պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո Մեդալով։

2013թ․ պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հ. Ք. Բաղրամյանի անվան մեդալով»:

2014թ․ պարգևատրվել է Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով:

2017թ․ պարգևատրվել է Լեհաստանի Անկախության թանգարանի «Վաստակի Խաչ» պատվո շքանշանով։

2017թ․ պարգևատրվել է Լյուբլինի հիմնադրման 700-ամյակի Մեդալով:

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, լեհերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Լեհաստանի Հանրապետություն
2014-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան