Յուրի Մկրտումյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1 հունվարի 1939 թ., ք․Թբիլիսի

Կրթություն՝ 1962 թթ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ պատմաբան-ազգագրագետի որակավորմամբ։

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1962-1963թթ. աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես ավագ լաբորանտ։

1963-1971թթ.  ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող

1971-1989թթ.  Երևանի պետական համալսարանի ավագ դասախոս, ապա` դոցենտ

1989-1994թթ.  Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ

1994թ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

1994-1997թթ.  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

1997-2005թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

1997-2004թթ.  Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ

Աշխատանքային գործունեությունը

Ռուսաստանի Դաշնություն
1994-1997թթ. Արտակարգ և լիազոր դեսպան