Էդուարդ Խուրշուդյան

Ծննդյան թիվ ՝ մայիսի 18, 1962թ․

Կրթություն՝  1979-1985թթ.   ԵՊՀ, Արևելյան լեզուներ և գրականություն /պարսկերեն/

1985-1988թթ.  ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, ասպիրանուրա, ք. Լենինգրադ

1993-1994թթ.  Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամի մրցանակակիր, ք. Մարբուրգ, ք. Սաարբրյուկեն, ԳՖՀ

Աշխատանքային գործունեություն՝

1983-1984թթ. Ալժիրի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության ռազմական ակադեմիա, ռազմական թարգամիչ

1988-1990թթ.  Ստաժոր-հետազոտող, ք. Լենինգրադ

1990-1991թթ. ՀԱԱ արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող

1991-1993թթ. ՀԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող

1994-1997թթ. ՀԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող (Իրանի բաժին)

01.11.1997-10.07.1999թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի բաժանմունքում, Իրանի բաժնի վարիչի պաշտոնակատար

01.11.1997թ.  շնորհվել է «1-ին քարտուղար» դիվանագիտական աստիճան

10.07.1999-23.11.1999թթ.հաստատվել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի բաժանմունքում, Իրանի բաժնի վարիչի պաշտոնում

09.10.1999-28.06.2004թթ. Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

26.10.1999թ. շնորհվել է «խորհրդական» դիվանագիտական աստիճան

05.06.2000-18.05.2006թթ. համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

18.06.2001թ.   շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Խրախուսանքներ և պարգևատրումներ՝

16.12.2001թ. Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ղազախստանի Հանրապետության անկախության 10-ամյակ» հոբելյանական կրծքանշանով

2001թ. Պարգևատրվել է Չեխիայի ԱԳՆ Յան Մասարիկի անվան արծաթյա պատվո նշանով`քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ

Օտար Լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Աշխատանքային գործունեությունը

Ղրղզական Հանրապետություն (նստավայրը՝ Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն)
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ղազախստանի Հանրապետություն (նստավայրը՝ Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն)
1999-2004թթ. Արտակարգ և լիազոր դեսպան