Ծննդյան թիվ և վայր՝ մայիսի 16, 1965թ․, ք․ Երևան
Կրթություն՝ Գերազանցությամբ ավարտել է Երևանի N 139, անգլերեն թեքումով միջնակարգ դպրոցը:
1989թ․ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժանմունքը (հետագայում՝ ֆակուլտետ)՝ անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ և ընդունվել ասպիրանտուրա։
1988-89թթ. սովորել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դեյվիդսոն քոլեջում:
Ուսանել է նաև Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում (1995թ.):
Զինվորական ծառայություն՝
1983-1985թթ., զորակոչվելով ԵՊՀ -ից, ծառայել է Խորհրդային բանակում:
Աշխատանքային գործունեություն՝
1992թ-ից ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս
1994-2003թ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ
2003 թվականից ունի դոցենտի կոչում (ԵՊՀ):
2012-2013թթ. դասավանդել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
2016-2021թթ. դասավանդել է Հայ-ոռւսական (սլավոնական) համալսարանում:
1993-1994թթ. և 1997-2003թթ. եղել է ՀՀ նախագահի թարգմանիչ:
1994-1998թթ. արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժիններում՝ երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար, կատարել է ՄԱԿ-ի բաժնի վարիչի պարտականություններ:
1996-1998թթ. որպես թարգմանիչ աշխատել է նաև ՀՀ սահմանադրական դատարանում:
1998-2003թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար:
2003-2010թթ. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2005-2012թթ․ համատեղության կարգով Իռլանդիայում առաջին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2010թ-ից ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն
Այլ գործունեություն
1992-1998թթ. հանդես է եկել որպես համաժամանակյա և հաջորդական թարգմանություններ կատարող թարգմանիչ:
Անգլիայի Արտոնագրված լեզվաբանների ինստիտուտի անդամ է:
Լուսանկարների երկու` Բրիտանիա (Երևան, 2009թ. և Ստեփանակերտ, 2010թ.) և Արցախ (Երևան, 2011թ. և Ստեփանակերտ, 2012թ.) անհատական ցուցահանդեսների հեղինակ է:
Արցախ. վտանգված ժառանգություն (Երևան, 2021թ.) ցուցահանդեսի հիմնական հեղինակն է և համադրողը:
Հեղինակն է Artsakh: the People and Land of Karabakh, (2011թ.), Armenian Heritage and UNESCO (2017թ.) և Le Patrimoine Arménien et l’UNESCO (2018թ.) գրքերի, ունի տպագրված գիտական հոդվածներ և թարգմանություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ կայքի հեղինակն է:
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Իռլանդիայի Հանրապետություն (նստավայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)
2005-2012թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
2003-2010թթ. Արտակարգ և լիազոր դեսպան