Ալեքսանդր Արզումանյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1959թ. դեկտեմբերի 24, ք․ Երևան

Կրթություն՝   1982թ. ավարտել է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանի մաթեմաթիկայի ֆակուլտետը:

1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն՝

1984-1990թթ. Կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ) ճարտարագետ-ծրագրավորող

1988-1990թթ. մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: Ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրապարակել կենտրոնի տեղեկագրերը:

1990-1991թթ. ՀՀ ԳԽ նախագահի օգնական

1991թ. ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով):

1992-1993թթ. ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

1992-1996թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

1996-1998թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար

1988-2000թթ. «Հայագրոբանկի» նախագահի գլխավոր խորհրդական

2000-2002թթ. և 2008-2012թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:

2001-2004թթ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ)

2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում:

2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ:

2012-2017թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2017-2023թթ. Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն, ապա Ստոկհոլմ)

2018-2023թթ. Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)

2019-2023թթ. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)

2019-2023թթ. Ֆինլանդիայի Հանրապետությունում և Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)

2023թ. սեպտեմբերի 4-ից Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Դիվանագիտական աստիճանը՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Աշխատանքային գործունեությունը

Լեհաստանի Հանրապետություն
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Ֆինլանդիայի Հանրապետություն (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2019-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Իսլանդիա (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2019-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Շվեդիայի թագավորություն
2019-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Նորվեգիայի Թագավորություն (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2018-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Դանիայի Թագավորություն (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2017-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
1992-1993թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1992-1996թթ. Մշտական ներկայացուցիչ



ՀՀ արտաքին գործերի նախարար (1996-1998թթ.)