Ծննդյան թիվ և վայր՝ հուլիսի 5, 1971թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 1989-1994թթ. Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, Արևելյան լեզուներ և գրականություն (թուրքագետ)
2005-2006թթ. Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
2008թ. ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, Անվտանգային գիտություններ, Հռոմ, Իտալիա
Աշխատանքային գործունեություն՝
1992-1995թթ. Էջմիածնի Ներսիսյան վարժարան, թուրքագիտության ուսուցչուհի
1995-1996թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի վերլուծական բաժին, փորձագետ
1996-1998թթ. ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականի աշխատակազմ, 1-ին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ
1998թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայություն, առաջատար մասնագետ
1998-2002թթ. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ, գլխավոր մասնագետ
2002-2018թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչություն, գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետ
2018-2020թթ. Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
2020թ. հունիսի 1-ից Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
2022թ. ապրիլի 8-ից համատեղության կարգով Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
2022թ. մայիսի 27-ից համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
Այլ գործունեություն
2015թ. 2-րդ դասի պետական խորհրդական է։
2007թ. պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
2017թ. պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Հեղինակել է «Կարո՞ղ է ժողովրդավարությունն անվտանգություն բերել Հարավային Կովկաս» հետազոտական մենագրությունը ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջում (90 էջ, Հռոմ, 2010թ., անգլերեն լեզվով):
Հեղինակել է «Կանանց տնտեսական և սոցիալական իրավունքների իրացման և մոնիտորինգի մեխանիզմները. քաղված դասեր», Եվրոպայի խորհրդի քաղաքական դպրոցների ասոցիացիայի պաշտոնական կայքէջ (9 էջ, 2018թ, անգլերեն լեզվով):
2008 թվականից ի վեր՝ որպես միջազգային դիտորդ, ընդգրկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություններում՝ դիտարկելով և գնահատելով տարբեր երկրներում ընտրական գործընթացները։
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն և իտալերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած չէ:
Մալթայի Հանրապետություն (նստավայրը՝ Հռոմ, Իտալիայի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Սան Մարինոյի Հանրապետություն (նստավայրը՝ Հռոմ, Իտալիայի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Իտալիայի Հանրապետություն
2020թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան