Տիգրան Բալայան

Ծննդյան թիվ և վայր՝ 1977թ. հոկտեմբերի 29, ք․ Երևան

Կրթություն՝  1994-1999թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում

1999-2002թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան Ատենախոսության թեման՝ «Դարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.»

2000-2002թթ. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն՝

1997-2000թթ. Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մշտական ներկայացուցչի օգնական

2000-2002թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության քաղաքական բաժնի ղեկավարի օգնական

2002-2003թթ. ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կցորդ

2002-2004թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

2003-2004թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի կցորդ

2004-2007թթ․ Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանության երրորդ, ապա երկրորդ քարտուղար

2007-2008թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար

2007-2018թթ. դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

2008-2010թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող

2010-2018թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

2016-2018թթ. ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար

2018-2023թթ. Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)

2020-2023թթ. համատեղության կարգով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)

2023թ. սեպտեմբերի 4-ից Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)

Այլ գործունեություն՝

Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև «Լեռնային Ղարարաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.» մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» և «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովումը» դասախոսությունների ժողովածուների:

Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է գագաթաժողովների և համաժողովների:

Դիվանագիտական աստիճան`

Արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևներ`

«Մխիթար Գոշ» մեդալ

Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ

ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և  ԱԳ նախարարի շնորհակալագրեր

«Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ

ԱՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալ

ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

Օտար Լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Աշխատանքային գործունեությունը

Բելգիայի Թագավորություն
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (նստավայրը՝ Հաագա, Նիդերլանդների Թագավորություն)
2020-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Նիդերլանդների Թագավորություն (նստավայրը՝ Հաագա, Նիդերլանդների Թագավորություն)
2018-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
2023թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2018-2023թթ. Մշտական ներկայացուցիչ