Տիգրան Գևորգյան

Ծննդյան թիվ ՝ հոկտեմբերի 10, 1969թ․

Կրթություն՝  1987-1992թթ. ԵՊՀ, արևելյան լեզուներ և գրականություն (արաբերեն), բանասեր, արաբերեն լեզվի և գրականության ուսուցիչ, թարգմանիչ

1993թ. Եգիպտոսի ԱԳՆ դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի հատուկ դասընթացներ

1999թ. Կահիրեի դիվանագիտական ակադեմիայի դասընթացներ 

Աշխատանքային գործունեություն՝

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ ի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ

1996-1998թթ. Լիբանանում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար

1998-1999թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 3-րդ քարտուղար, ապա' 2- րդ քարտուղար

1999-2001 թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

2001-2003թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար

2003թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար

2003- 2004թթ. ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների

տեղեկատվական բաժնի վարիչի պաշտոնակատար

2004- 2005թթ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական

երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար

2005- 2007թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար

2007-2008թթ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական

երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար, ապա' բաժնի վարիչ

2009-2014թթ. Սիրիայում ՀՀ դեսպանության խորհրդական

2014-2017թթ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս

2017-2018թթ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական

2018թ-ից Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Դամասկոս)

2019թ.-ի մայիսի 24-ից, համատեղության կարգով, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Դամասկոս)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար Լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, արաբերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Աշխատանքային գործունեությունը

Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (նստավայրը՝ Դամասկոս, Սիրիայի Արաբական Հանրապետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Սիրիայի Արաբական Հանրապետություն
2018թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան



Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
2014-2017թթ. Գլխավոր հյուպատոս